Մուսալեռ գյուղում հրդեհ է բռնկվել, այրվել են ավտոմեքենաների ջարդոններ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

հրդեհ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 14։38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի վերջնամասում այրվում են քանդված մեքենաների թափքեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել՝ 15:43-ին։ Այրվել են ավտոմեքենաների ջարդոններ։

 --00—ՄՀ