Ներկայացվել է վրացական արտադրության նոր զրահամեքենան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

զրահամեքենա

Delta ռազամական գիտատեխնիկական ընկերությունը ներկայացրել է Վրաստանում արտադրված նոր հետախուզական զրահամեքենա։ Ինչպես հայտնում է «Ալիք մեդիա»-ն, այն ունի 300 ձիաուժ հզորությամբ շարժիչ և ապահովում է պաշտպանություն տարբեր տրամաչափի փամփուշտներից։

Ըստ Delta-ի՝ զրահամեքենան նախատեսված է յոթ զինվորականների համար, կարող է տեխնիկապես հաղթահարել 60 սանտիմետրանոց խրամատը, 40 սմ բարձրությամբ ուղղահայաց աստիճանը և 80 սմ խորությամբ ջրային խոչընդոտը։

Նախագծի համաձայն՝ նոր զրահամեքենայի վրա հնարավոր է տեղադրել տարբեր հետախուզական և հեռակառավարվող մարտական սարքավորումներ:

--00--ԱԹ