Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 39–ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանն ու շրջվել. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հասարակական

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 04:30–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Մանվել Գ.-ն իր վարած  Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Հացիկ գյուղում` գազալցակայանի դիմաց,  դեռևս անհայտ հանգամանքներում  բախվել է  էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հացիկ գյուղի բուժամբուլատորիա: 

--00--ԿԿ