Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում  ВАЗ 2107  մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում ՝ Փարաքար գյուղի  վարչական տարածքում, բախվել է կայանված Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով  07-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա  անչափահաս ուղևորին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը: 

--00--ԿԿ