Վերջին 25 տարում թուրքական բանտերում 641 մարդ է ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

թուրքիա

Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ 1997-2014 թվականներին թուրքական բանտերում ինքնասպան է եղել 544 բանտարկյալ և դատապարտյալ։ Իսկ քրեակատարողական համակարգում քաղաքացիական հասարակության ասոցիացիայի (CİSST) տվյալներով՝ 2014 թվականից մինչ օրս ինքնասպան եղած անձանց թիվը 97 է։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Այս վիճակագրությունը տեղ է գտել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գյուլիզար Բիչեր Քարաջայի պատրաստած զեկույցում։ Դրանում ներկայացվում են Թուրքիայում դատապարտյալների պահման պայմանները, առողջական խնդիրները, թվարկվում են նրանց իրավունքների խախտմանը հանգեցնող խնդիրների կարգավորման համար կատարվելիք անհրաժեշտ քայլերը։

Այսպիսով, ըստ զեկույցի, թուրքական բանտերում 1997-2021 թվականներին ինքնասպան է եղել 641 մարդ։ Իսկ վերջին 25 տարվա ընթացքում առողջական խնդիրների պատճառով բանտերում մահացել է 2670 մարդ։

  --00—ՄՀ