«Գրանիշ»-ն ամփոփել է գրական տարին․ 6 անվանակարգերում հրապարակվել են լավագույնների անունները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

«Գրանիշ»-ն ամփոփել է գրական տարին: «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Էսսե», «Թարգմանություն», «Տարվա հայտնություն» անվանակարգերում հրապարակվել են լավագույնների անունները:

«Գրանիշ» էլեկտրոնային պարբերականի խմբագիր Հասմիկ Հակոբյանի փաստմամբ՝ հաղթողներին ընտրել են խմբագրակազմը, անկախ մասնագետները, ինչպես նաև հաշվի են առնվել հրապարակումների շուրջ ընթերցողների արձագանքները:

2021 թվականի ընթացքում «Granish.org»-ն ու­նե­ցել է շուրջ 850 հազար այ­ցե­լու: Կայքում հրապարակվել է ժամանակակից հայ գրողների 160 ստեղծագործություն: Պարբերականում կարևոր տեղ են ունեցել նաև գեղարվեստական թարգմանությունները, որոնց թիվը 150-ից ավելի էր անցնող տարում: Բոլոր թարգմանությունները բնագիր լեզվից են, բացառված են միջնորդավորված թարգմանությունները: Լեզուների աշխարհագրությունն ընդգրկուն է՝ անգլերեն, ռուսերեն, չինարեն, ճապոներեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն, վրացերեն, պարսկերեն, իսպաներեն, լեհերեն և այլն:

Ներկայացնում ենք հիշյալ անվանակարգերում հաղթողների անունները.

«Պոեզիա» անվանակարգ

§  Կարեն Անտաշյան, «Սփոյլեր՝ չստացվեց»,

§  Հուսիկ Արա, «Մուգ կարմիր սյուիտ»,

§  Արսեն Ներսես, «Դադիվանուց ժամագիրք»,

§  Գևորգ Թումանյան, «Հերթական անգամ չզոհվեցի»,

§  Կարեն Ղարսլյան, «Այբուբենի եղբայրական գերեզման»:

«Արձակ» անվանակարգ

§  Նորայր Սարգսյան, «Գեղեցկություն»,

§  Անրի Գրիգորյան, «Մեղա քեզ, մեղո՛ւ»,

§  Էլեն Հակոբյան, «Լուսարձակում»,

§  Յուրի Սարգսյան, «Էկլեր»,

§  Գրիշ Սարդարյան, «Կանամբի վանականը»:

«Թարգմանություն» անվանակարգ

§  Լիանա Հովհաննիսյան. Ռոալդ Դալ, «Զգուշացե՛ք շնից» (պատմվածք, անգլերենից),

§  Թոնդրակ. Էնհեդուաննա, «Ի փառաբանումն Ինաննայի» (բանաստեղծություններ, անգլերենից),

§  Գոհար Աթիկյան, «Ժամանակակից չինական պոեզիա» (չինարենից),

§  Մարիա Լազարևա. Հովհաննես Ազնաուրյան, «Ֆալոպյան փողեր» (պատմվածք, ռուսերենից),

§  Տաթև Խաչատրյան. Վիսլավա Շիմբորսկա. «Վերադարձներ» (բանաստեղծություններ, լեհերենից):

«Էսսե» անվանակարգ

§  Տիգրան Գրիգորյան, «Դանիելի տեսիլքը կամ հինավուրցն Աստուծո պատկերը Նորավանքում»,

§  Անահիտ Ղազախեցյան, «Երազում լեռներ տեսնելով»,

§  Լիլիթ Երանյան, «Քարե ցնցում»,

§  Արաքս Շահինյան, «Ռամո. հարմոնիայի Նյուտոնը»,

§  Լիլիթ Կարապետյան, «Արվեստի ազատականացման ճիգը»:

«Գրականագիտություն» անվանակարգ

§  Թագուհի Ղազարյան, «Կասկածը՝ իբրև վիպաստեղծ գործոն, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» և Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպերում»,

§  Անուշ Ներսիսյան, «Ստամբուլ քաղաքի գեղարվեստական ընկալումը Օրհան Փամուքի ստեղծագործություններում»,

§  Քրիստինե Բագրատյան, «Վերնագիրը՝ որպես մետալեզու, Լևոն Խեչոյանի արձակում»,

§  Արեգ Բագրատյան, «Կանանց հանդեպ իրականացվող բարոյահոգեբանական բռնությունների արձագանքը իրանական սփյուռքի արձակում»,

§  Վեհանոյշ Թեքեան, «Յակոբ Մնձուրի, Զահրատն ալ հետը»:

«Տարվա հայտնություն»

Անի Տոնոյան, «Կարմրահեր քաղաք» բանաստեղծությունների շարքը։

--00—ԼՄ

Տեսանյութեր