Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

․

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կա 4 վիրավոր: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

Նշվում է, որ այսօր`ժամը 16:20-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են ռուսական պետհամարանիշով Mercedes Brabus եւ Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 4 վիրավորները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

--00--ԱՀ