ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Պոլսահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հեռացել է Հունաստանից։
Սեւան Նիշանյանը գրել է, թե արդեն Փարիզում է, որից հետո որոշ ժամանակով կլինի Հայաստանում։
Նշենք, որ Հունաստանի իշխանությունները արտաքսման որոշում են կայացրել Սեւան Նիշանյանի նկատմամբ չնայած նա ամուսնացած է Հունաստանի քաղաքացու հետ։
Սեւան Նիշանյանը Թուրքիայում քաղաքական հայացքների համար դատական հետապնդման էր ենթարկվել եւ դատապարտվել։ Նա բանտից փախել էր Հունաստան, որտեղ էլ ամուսնացել էր։
--00—ՍԳ