Խաղաղապահները պետք է մնան, քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը չի կարգավորվել․ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24 News

քարտուղար

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանականերում, ձևաչափում։ Խնդրին պետք է խաղաղ ճանապարհով լուծում գտնենք։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարի, մեզ համար մտահոգիչ է։ Կարծում ենք ԵԱՀԿ ՄԽ լծակները և հնարավորություններն ակտիվ լինելու դեպքում կկանխեն ռազմական ճանապարհով որևէ քայլի ձեռնարկումը»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետներին՝ ԱԽ քարտուղարն ասաց․

«Մեր ընկալումը շարունակում է նույնը մնալ․ կարծում ենք՝ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է տեղակայված լինեն խաղաղապահներ, որպեսզի կարողանանք երկարաժամկետ լուծում գտնել։ Քանի դեռ չկա, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է»։

ԱԽ քարտուղարը հավելեց, որ ՀՀ-ն շարունակելու է աշխատել՝ խաղաղապահների ԼՂ-ում տեղակայվելու ուղղությամբ և մնան այնքան, որ խնդրի կարգավորումը գտնվի։

--00—ՄՀ