Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու դիմում է ներկայացվել դատարան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24 News

արզաքանցյան

«Կոնվերսբանկ» ՓԲԸ ընկերության հիմնադիր, բաժնետեր և խորհրդի նախկին նախագահ, գործարար Սմբատ Նասիբյանը դիմում է ներկայացրել ՀՀ Սնանկության դատարան՝ «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջով:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից հայտնում են, որ դիմումը վարույթ է ընդունվել փետրվարի 5-ին՝ դատավոր Լիլիթ Կատվալյանի մակագրությամբ, ում որոշմամբ էլ սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակել Գևորգ Գևորգյանը։ Հայցադիմումը ներկայացնելու համար 200.000 դրամ պետտուրք է վճարվել։ Այս պահին դեռևս որևէ տեղեկություն, թե կոնկրետ որ հիմքով է նման դիմում ներկայացվել, չի տրամադրվում։

--00—ՄՀ