Նախօրեին բացահայտվել է հանցագործության 85 դեպք, որից 7-ը՝ ծանր վիրավորանքի հոդվածով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

56

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 9, ծանր վիրավորանքի՝ 7, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու խուլիգանության՝ 3-ական, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խոշտանգման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, ընտանեկան բռնության, ազատությունից ապօրինի զրկելու ու բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԼՄ