Վրաստանում անընդունելի են համարել Զելենսկու՝ Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Վրաստանից իր երկրի դեսպանին հետկանչի որոշումն անընդունելի է Թբիլիսիի համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոխաբիձեն։ 

«Այդ որոշումն (դեսպանի հետկանչի - խմբ.)  անընդունելի և չարդարացված է հաշվի առնելով նաև այն, թե որքան բան է Վրաստանը վերջին օրերին արել Ուկրաինայի համար», - ասել է նա։ 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի որոշում էր ընդունել հետ կանչել իր երկրի դեսպանին Վրաստանից՝ այս կերպ բողոքելով, որ պաշտոնական Թբիլիսին հրաժարվել է միանալ հակառուսական պատժամիջոցներին։

--00--ԿԿ