Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության նպատակը «մարդկանց պաշտպանությունն» է․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

տռռեգտեռգ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում ռուսական ուժերի հատուկ գործողության նպատակը մարդկանց պաշտպանելն է, առաջին հերթին Դոնբասում։

«Օպերացիայի նպատակը, որը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և որը շարունակվում է, մարդկանց պաշտպանելն է, առաջին հերթին Դոնբասում»,- ասել է Լավրովը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Լավրովն նշել է նաև, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պահանջները չեն կարող որակվել որպես կապիտուլացիա. Մոսկվան առաջարկում է բանակցել։

--00--ԱՀ