Թուրքիան Լեռնային Ղարաբաղից սիրիացի զինյալների է ուղարկել Ուկրաինա. «Ռիա Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

աշխարհ

Թուրքիան Ուկրաինա է ուղարկել սիրիացի զինյալ ահաբեկիչների, որոնք մնացել էին Լեռնային Ղարաբաղում (Արցախի օկուպացված հատվածներում - խմբ.)  2020 թ-ի պատերազմին մասնակցելուց հետո։ Այս մասին գրել է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ընդդիմությունունում իր աղբյուրին։ 

«Թուրքիան Սիրիայից ավելի քան 2500 զինյալ ահաբեկիչներ էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։ Այդ զինյալների մեծ մասը մնացել էին այնտեղ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Թուրքիան ուղարկել է այդ զինյալներին Ուկրաինա, որպեսզի կռվեն հօգուտ ուկրաինական բանակի», - ասել է գործակալության աղբյուրը։ 

Ըստ զրուցակցի, սիրիացի զինյալները մտել են արտասահմանյան լեգիոնի կազմ, որն Ուկրաինան ստեղծել էր Ռուսաստանի կողմից սկսված հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։

--00--ԿԿ