29-ամյա երիտասարդի մեքենայից հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի հրազեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

զենք

Մարտի 17-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Շահումյան 4-րդ փողոցից զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել 29-ամյա տղամարդու՝ իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի սրահում գտնվող պայուսակից հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, որը ըստ փորձագետի հայտարարության՝ «ՏՏ» տեսակի հրազեն է, իսկ փամփուշտները՝ 7,62 տրամաչափի:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:

--00—ՄՀ