Էլ ի՞նչ լեզվով ասի այս իշխանությունը, որ Արցախն իրենց համար այլևս գոյություն չունի․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ebb8eec.jpeg

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախից պահանջում են, որ Հայաստանի իշխանությունը արտահայտի իր դիրքորոշումը Արցախի ապագայի վերաբերյալ: Հայաստանի ներսում էլ դեռ կան ուժեր և շերտեր, որ նախանձելի համառությամբ իշխանությունից պահանջում են դիրքորոշում հայտնել Արցախի մասով: Բայց ի՞նչը չեք հասկացել, կամ ի՞նչն է, որ չի ասել այս իշխանությունը, որ անընդհատ փորձում եք ստիպել, որ ասի:

Էլ ի՞նչ լեզվով ասի, որ Արցախն իրենց համար այլևս գոյություն չունի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրենց համար վերացել է, Արցախի իշխանություն և սահմանադրություն չկա, և մեծ հաշվով չի էլ եղել երբեք:

Արդեն երեք տարի է բաց տեքստով, իսկ մինչ այդ քողարկված, հայտարարում են, որ իրենց համար Արցախը բեռ է, որից պետք է ազատվել, հանձնել ադրբեջանին, հանձնվել թուրքերին ու կուշտ փորով ապրել: Սա են ասում, սա են անում, առանց այլևայլության, սեթևեթանքի, ուղիղ, բաց տեքստով, բոլոր հասանելի ու հասկանալի լեզուներով:

Ի՞նչ դիրքորոշում եք ցանկանում լսել, որ դեռ չեք լսել ու տեսել . . .

Հ.Գ. Հայաստանն այսօր նման է մի անառակ կնոջ, ով մեկ զույգ թանկ կոշիկի ու Hermes պայուսակի համար վաճառում է իր երեխային, ում պահելը, պաշտպանելն ու խնամելը մեծ բեռ է համարում:

Հ.Հ.Գ. Չասեք վիրավորում եք պետությանն ու ազգին, մենք բոլորս վաղուց արդեն վիրավորված ու ստորացված ենք ինչպես մեր, այնպես էլ ամբողջ աշխարհի աչքերում»։

--00—ԶՀ