Լարսը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար, 45՝ մարդատար ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1000

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար, 45 մարդատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 --00—ՀԶ