Անհետ կորած համարվող 18-ամյա քաղաքացու դին գտել են Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

69ea78de459975857754cb9744306f95.thumb_.jpg

Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։  Փրկարարները գետից դուրս են բերել դին։

Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ, 18-ամյա էդուրադ Շ-ն էր, որը որպես անհետ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

--00--ՀԶ