Արմավիրի ոստիկանները երկու գյուղերում հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

․

Արմավիրի բաժնի համայնքային ոստիկաններն զենքի և դրա փամփուշտների պահման և անվտանգության պայմանների հերթական ստուգման ընթացքում Սարդարապատ  և Շենավան գյուղերում հայտնաբերել են զենք-զինամթերք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ապրիլի 13-ին Սարդարապատում ստուգման ժամանակ հայտնաբերվել է ապօրինի որսորդական հրացան:

«Իսկ ապրիլի 14-ին Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Շենավան գյուղի մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք: Դեպքի վայրի զննությամբ 55-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել է ինքնաձիգի 1788 փամփուշտ, նաև` երեքական նռնակ ու պայթուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են փորձաքննություններ: Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

--00--ԱՀ