Արմավիրի ոստիկանները բերման ենթարկվածների մեքենայում ատրճանակներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

/

ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, փետրվարի 13-ի գիշերն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արմավիր քաղաքի Աբովյան և Չարենցի փողոցների խաչմերուկից, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի, որոնք Արմավիրի բնակիչներ են։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեքենայի զննությամբ հայտնաբերվել են գործարանային համարներով ատրճանակներ, որոնցից մեկը՝ «Մակարով»։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս