Էրդողանի ուշագրավ հարցը Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում  ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Մինչ  խորհրդակցություններ անցկացնելը, երկու նախագահները նստել են ավտոմեքենա, որը պետք է Պուտինին և Էրդողանին տեղափոխեր այն վայրը, որտեղ պետք է կայանար Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ հանդիպումը։ 

Նախքան մեքենան նստելը  Էրդողանը Պուտինին հարցրել է.  «Այս ավտոբուսը զրահապա՞տ է, թե՞ ոչ»։  Ի պատասխան դրան՝ Ռուսաստանի նախագահը պատասխանել է.

«Ոչ... տարածքն է զրահապատված»։