Արթիկ և Ամասիա միավորված համայնքների բնակավայրերը կապահովվեն փողոցային լուսավորությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

․

Շիրակի մարզի երկու միավորված համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն փողոցային լուսավորության համակարգի կառուցման-նորոգման աշխատանքներ։

Ծրագրերի ընդհանուր արժեքը 105.5 մլն դրամ է, գումարի 55 % կհամաֆինանսավորի կառավարությունը։ Կառուցվող-նորոգվող փողոցային լուսավորության համակարգի ընդհանուր երկարությունը կկազմի 14 կմ, իսկ լուսատուների և հենասյուների քանակը՝ 409։

Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Տուֆաշեն, Արևշատ, Հովտաշեն և Գետափ բնակավայրերում (350 LED)

Ամասիա համայնքի Բերդաշեն և Գառնառիճ բնակավայրերում (59 LED) ։

--00--ԱՀ