Իտալիայի նախագաhը ցրել է խորհրդարանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

․

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ցրել է խորհրդարանը, նոր ընտրությունները կանցկացվեն աշնանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը:

Այս որոշմանը նախորդել էր վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականն այն  բանից հետո, երբ կոալիցիայի հիմնական դաշնակիցները բոյկոտել էին վստահության քվեն:

Դրագին, սակայն, կշարունակի ղեկավարել ժամանակավոր կառավարությունը:

Ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան սեպտեմբերի 25-ին, կլինեն Իտալիայում երկրորդը չորս տարվա ընթացքում։

«Կառավարությունը ներկայացրել է իր հրաժարականը: Ես շնորհակալություն եմ հայտնել Մարիո Դրագիին և նախարարներին այս 18 ամիսների ընթացքում իրենց հանձնառության համար», - ասել է Մատարելան:

--00--ԱՀ