Դատախազությունը չի հաստատել Մասիսի քաղաքապետի մեղադրանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Դատախազությունը չի հաստատել Մասիսի քաղաքապետի մեղադրանքը

Մասիսի քաղաքապետի և 10 անձի մեղադրանքը դատախազությունը չի հաստատել: Այդ մասին 24News- ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Քննչական կոմիտեն ավարտել և դատախազություն էր ուղարկել 2018–ի ապրիլին Երևանում և մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գործն ուղարկվել է լրացուցիչ նախաքննության»,- ասաց Խաչատրյանը

Մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: