Վարորդների սթափությունը կգնահատվի արյան ու մեզի փորձաքննության հիմա վրա․ գործադիրը հաստատեց որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

52

Կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստի ժամանակ որոշում կայացվեց բուժհաստատություններն այսուհետ վարորդների սթափության որոշման համար կկիրառեն միայն արյան ու մեզի փորձաքննության տարբերակները։

Ըստ որոշման՝ բուժհաստատությունում կատարված կրկնակի հետազոտության փորձանմուշները կպահվեն արդեն մինչև վարույթի ավարտն ու վերջնական որոշման ընդունումը։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշված է․ «Բուժհաստատության` արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության արդյունքում տեխնիկական սարքի միջոցով արձանագրություն չի տպագրվում, իսկ իրավասու բժշկի կազմած արձանագրության համաձայն՝ հիմնականում վարորդը գտնվել է սթափ վիճակում կամ ալկոհոլի պարունակությունը չի հատել վարչական տույժ նախատեսող սահմանը, այնինչ ոստիկանության ծառայողի կողմից նույն եղանակով զննության արդյունքում վարորդի արտաշնչած օդի մեջ արձանագրվել է ալկոհոլի անհամեմատ բարձր պարունակություն»։

Իրավապահների պնդում են, որ այդ դեպքերում ոստիկանության ծառայողի կայացրած որոշումներն ապացույցների անբավարարության պատճառով դատական կարգով բողոքարկելիս բեկանվում են, և հիմք է ընդունվում բժշկի տեղեկանքը, իսկ այնտեղ առկա եզրակացության իսկությունը ստուգելու միջոց չկա:

Տեսանյութեր