ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Մերսեդես», «Տոյոտա» և «Նիսան» ավտոմեքենաները․
Օգոստոսի 13-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» և «Նիսանի» վարորդներն ու «Նիսանի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը՝ 64-ամյա Մարինե Գ.-ն, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
--00--ԶՀ