Վաղը մի խելագար Երևանում կկանգնեցնի Ալիևի արձանն ու կստիպի համբուրել նրա բարեմասնությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Մենք երեսուն տարի արդար չապրեցինք, հակառակորդն էլ ստեղծեց մի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանն եկավ իշխանության ու սկսեց հանձնել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

«Պետք է ըմբոստները ոտքի կանգնեն, որ հասկանանք, թե ո՞ր մի հայն է ուզում ապրել իբրև ստրուկ, որ մի հայն է ուզում ապրել ազատ», - նկատեց նա։

Ըստ Եղիազարյանի, Բաքվի և Անկարայի հետ բանակցությունները կարող է հանգեցնել Հայաստանի կորստին. «Ի՞նչ գիտեք, թե վաղը մի խելագար չի կանգնեցնի Երևանում Ալիևի արձանն ու ստիպի համբուրել նրա բարեմասնությունները։ Եթե տղամարդ ենք, պետք է պաշտպանենք մեր հայրենիքը», - ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ