Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու դի. shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

․

Այսօր՝ օգոստոսի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը:

Ժամը 10:50–ի սահմաններում շտապօգնության «Արաբկիրի»  ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 12 խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկանները, քննիչներն ու պարեկները նշված շենքի բնակարանի խոհանոցում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Ռաֆայել Խ.-ի դին, իսկ հատակին՝ արնանման հետքեր և արնոտ դանակ:

Մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել  են վնասվածքներ: Փաստի առթիվ Արաբկիրի քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

--00--ԱՀ