Հայաստանը պատրաստ է տրանզիտ երկիր դառնալ թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1092471.jpg

Հայաստանը պատրաստ է թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար տրանզիտ երկիր դառնալ Իրանի ենթակառուցվածքների միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է թուրքմենական Нейтральный Туркменистан թերթը՝ ամփոփելով Աշխաբադում կայացած թուրքմենա-հայկական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները:

«Խոսելով վառելիքի և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության հեռանկարների մասին՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտնել է իր երկրի պատրաստակամությունը դառնալ թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար տրանզիտ երկիր Իրանի ենթակառուցվածքների միջոցով»,- գրել է թերթը:

--00—ԶՀ