ՀԱՊԿ առաքելությունը տեղեկատվություն է ստացել ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

գտտ

Ռուս սահմանապահները Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբին տեղեկացրել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ Այս մասին ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Իրավիճակի տեսլականը և կատարվողի մասին օպերատիվ տեղեկատվություն ստացանք մեր սահմանապահներից, ովքեր ի թիվս այլոց ծառայում են սահմանին և մասնակցում ՀՀ պետական ​​սահմանի առանձին հատվածների պաշտպանությանը», - ասել է Սիդորովը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ Ռոման Գոլուբիցկու հետ աշխատանքային հանդիպումից հետո։

--00—ԻԴ