Հրաչ Այվազյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

photo_2022_11_01_11_50_30.thumb_.jpg

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հրաչ Այվազյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 24-ի ԲԴԽ-103-Ո-316 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վարչական դատարանի դատավոր Հրաչ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»,- նշված է որոշման մեջ։

--00—ԶՀ