Դեսպան Սմբատյանը և Վրաստանի վարչապետը ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

ղ

Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վերջինս շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք Վրաստանում։

Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվեց Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։

--00—ԱՊ