Գիշերը փրկարարները հերթապահություն են արել և դուրս են բերել արգելափակված մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

1

ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 2-ի ժամը 20:06-ից փետրվարի 3-ի ժամը 01:20-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն:

Մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, «Չայնիի», Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ուշի-Արտաշավան, Ուշի-Ապարան ավտոճանապարհներին, Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի և Գավառ-Սևան ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի, Լեռնանիստ, Սոլակ գյուղերի և Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Վարդաղբյուր, Շիրակ գյուղերի և Ամասիա-Բյուրակն ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան և Շինուհայր գյուղերի ավտոճանապարհներին, Վայոց ձորի, Լոռու և Տավուշի մարզերի ավտոճանապարհներին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա:

--00—ԼՄ