Լարված վիճակ Բյուրեղավանի ավագանու նիստում. «Կոռուպցիայով համայնքապետ եք ընտրվել»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Ընտրություններում Բյուրեղավանի բնակչությունն իր ձայնը տվեց 3 քաղաքական ուժի, որոնցից ոչ մեկ 50 տոկոսիվ ավելի ձայն չհավաքեց, այնուհետև Դուք ընտրվեցիք համայնքի ղեկավար։ Այս հարցը պետք է անպայման քննվի Կոռուպցիոն հանձնաժողովում, գործընթացի օրինականությունը պետք է ստուգվի։ Այս մասին այսօր Բյուրեղավան համայնքի ավագանու նիստում հայտարարեց ավագանու անդամ Արմեն Սարգսյանը՝ դիմելով համայնքի ղեկավարին։

«Դուք, օգտագործելով անգամ մեծածավալ վարչական ռեսուրս, չեք ստացել 50 տոկոսից ավելի ձայն։ Դուք այդտեղ եք հայտնվել քաղաքական կոռուպցիայի արդյունքում», - իր խոսքում նշեց Արմեն Սարգսյանը։

Ավագանու անդամը հավելեց նաև, որ ընտրությունների ժամանակ մարդիկ հիվանդանոցներում ճնշում չափելիս են եղել, ընտրարշավի բուկլետները մտցրել եք գրպանները, արձանագրվել են նաև բռնաճնշումների դեպքեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ