Գրիգորյանն ու Մուրմանսկի նահանգապետը քննարկել են համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

15498_am_1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են տարածաշրջանների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված փոխգործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել գործարար շփումների, բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղիղ տնտեսական կապերի խորացման հարցերի, միջտարածաշրջանային զբոսաշրջության համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

--00—ՅՄ