ՔՊ հանցավոր խմբակը բռնություն էր հրահրում, որ ինձ ձերբակալեին. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

ՔՊ հանցավոր խմբակը բռնություն էր հրահրում, որ ինձ ձերբակալեին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ղազարյանը պատմեց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի աղմկահարույց նիստի մանրամասները։ Ըստ նրա՝ ՔՊ-ականները հատուկ ծրագրով էին եկել և հատուկ նպատակ ունեին սադրելու իրեն։

Ղազարյանը նաև նշեց, որ ինքը ժողովրդին թուրք-ադրբեջանական չի անվանել, պարզապես իրեն թույլ չտվեցին արտահայտվել։ Ըստ նրա՝ պարզապես հենց 2018-ի շարժումն է ծառայեցվել Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ