«Խաչով և հավատով կհաղթենք». Ստեփանակերտում հոգևոր- մշակութային երեկո կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

արցախ

Մայիսի 7-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնի օրը, մայիսյան տոներին ընդառաջ և հաղթանակների վերաիմաստավորման խորհրդով Արցախի թեմը հրավիրում է բոլորին «Խաչով և հավատով կհաղթենք» խորագիրը կրող հոգևոր, հայրենասիրական մշակութային երեկոյի:

ՀԱՍԵ Արցախի թեմի հաղորդմամբ՝  միջոցառումը տեղի կմեկնարկի ժամը 16:00-ին,  Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու ներքնահարկի սրահում։

Ելույթ կունենա Արցախի «Մռակած» պետական երգչախումբը (Հիմնադիր և ղեկավար ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարինե Մեսրոպյան)։

Մուտքն ազատ է:

--00—ՍՊ