Երևանում թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Kia-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Screenshot 2023-05-11 181946

Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վարդաշեն-Ջրաշեն ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Մարատ Կարապետյանի վարած Higer տեսակի թիվ 38 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսն ու Երևանի բնակիչ 42-ամյա Վլադիմիր Բարխուդարյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ