«Երևան Սիթի»-ի մոտ բախվել են Volkswagen և Kia ավտոմեքենաները. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24 News     

վթար

Փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ժամը  00:05-ի սահմանններում Կոմիտասի պողոտա և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում՝ «Երևան Սիթի»-ի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Հակոբյանի վարած Volkswagen մակնիշի և Իջևանի բնակիչ, 28-ամյա Ռոման Հարությունյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները:  

 Վթարի հետևանքով վարորդներից Ռ. Հարությունյանը տեղափոխվել է թիվ  1 համալսարանական հիվանդանոց: 

Փաստի առթիվ  Ա. Բաբիկյանի կողմից նութեր են նախապատրաստվում: 

--00—ՄՀ