Փաշինյանը ձեռքերը լվաց, Շառլ Միշելն է այսուհետ խոսելու Արցախի հարցի մասին. Ղուկասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Փաշինյանը ձեռքերը լվաց, Շառլ Միշելն է այսուհետ խոսելու Արցախի հարցի մասին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի համոզմամբ, Շառլ Միշելն ընդհանուր առմամբ վստահություն չի ներշնչում, և նա չի կարող արտահայտել ԵՄ բոլոր անդամ երկրների տեսակետները։ Ըստ Ղուկասյանի՝ Միշելի հայտարարությունը չափազանց մտահոգիչ էր։ Նրա կարծիքով, ԵՄ-ն ձգտում է խաղաղապահներ տեղակայել Արցախում, միայն թե Ադրբեջանը պետք է համաձայնություն տա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ