ՀԱՊԿ-ն հուսով է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կստորագրվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

112342.jpg

Պարբերաբար բանակցություններ են ընթանում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ, լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

Երկրները գործնականում ճանաչում են միմյանց սահմանները։ Դաշինքը հույս ունի, որ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և պետությունները կսկսեն սահմանազատումը։

--00—ԶՀ