Աշոտ Փաշինյանը արժի, որ կարդա Րաֆֆու «Սամվել» վեպը. նրան ոչ ոք չի առևանգել. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Աշոտ Փաշինյանը արժի, որ կարդա Րաֆֆու «Սամվել» վեպը. նրան ոչ ոք չի առևանգել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան էդգար Ղազարյանը։

Ղազարյանի համոզմամբ, Աշոտ Փաշինյանը ծնողական դաստիարակություն և հոգատարություն չի ստացել և, միգուցե, հենց դա է նրա միակ դրական կողմը։ Ղազարյանը կշտամբանքով է վերաբերվում այն փաստին, որ Փաշինյանի որդին հրաժարվել է պետական պահպանությունից, ըստ նրա՝ այդպես չի կարող լինել։

Խոսելով բանակցային գործընթացից՝ Ղազարյանը նշեց, որ իրականում ոչ մի բանակցություն էլ գոյություն չունի, ըստ նրա՝ Փաշինյանը իրավունք չունի Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ ոտնահարելով ՀՀ Անկախության հռչակագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ