Արտակ Դավթյանը Արցախի զորամասերում ծանոթացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 22, 24News

Արտակ դ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 20-ին շրջայցով եղել է 1-ին զորամիավորման մի շարք զորամասերում։

Հրամանատարները զեկուցել են զորամասերի մարտունակության, ինչպես նաև զորամասերում զինվորական կարգապահության վերաբերյալ։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծանոթացել է սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակին, տվել ցուցումներ հրամանատարական կազմին, մի շարք խնդիրների շուրջ հայտնել իր դիրքորոշումն ու առաջարկել լուծման տարբերակներ։