ԱՄՆ Կանզաս նահանգի զինծառայողները և ՀՀ ՊՆ ներկայացուցիչները դիտարկեցին առաջնորդման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

efc8b865-59b7-4c58-ad19-420292198866 (1).jpg

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի զինծառայողները և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնագիտական փորձի փոխանակման շրջանակում դիտարկեցին առաջնորդման հարցերը և այդ հարցերում սերժանտական կազմի դերակատարմանն առնչվող տարբեր մոտեցումները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։

Հայ գործընկերները նաև կազմակերպեցին այցելություն Էջմիածին և Գառնի՝ ներկայացնելով Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։ Այս նախաձեռնությունը կյանքի կոչվեց Հայաստան-Կանզաս փոխգործակցության ծրագրի շրջանակում։ Ի դեպ, այս տարի նշվում է այդ փոխգործակցության 20 տարին։

--00--ԶՀ