Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

bbfa0de3-e27d-4309-ac22-ef595fa52f23.jpg

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արշակ Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

Պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվեց»։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ, ոստիկանության նախկին պաշտոնյա Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման համար»։

--00--ԶՀ