Քննարկվել են Բրիտանական խորհրդի հետ համագործակցության նոր հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24news

timthumb (1)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին ու Բրիտանական խորհրդի գլոբալ ցանցի տնօրեն Չարլի Վալքերին:

Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Բրիտանական խորհրդի հետ համատեղ ծրագրերի իրականացմանը և փորձի փոխանակումներին, նշել է, որ դրանք կարող են ստեղծել նոր հնարավորություններ արդյունավետ համագործակցությունն առավել ընդլայնելու համար:

Հատկապես շեշտվել են անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրերը։

Անդրադարձ է եղել նաև կրթության և մշակույթի ոլորտների բարեփոխումների ընթացքին. կողմերը վերահաստատել են իրանց պատրաստակամությունը՝ առավել արդյունավետ համագործակցել ոլորտային ռազմավարությունների իրականացման փուլում։

Հանդիպման ընթացքում առաջարկվել է դիտարկել համագործակցության հնարավորությունները բարձրագույն կրթության ոլորտում, մասնավորապես՝ փոխայցելություններ կազմակերպել բարձրագույն ուսումնական աստատությունների միջև:

Բրիտանական խորհրդի գլոբալ ցանցի տնօրեն Չարլի Վալքերին իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար: Նա, բարձր գնահատելով կատարված աշխատանքն ու փորձի փոխանակումը, նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը ներառում է տարբեր ուղղություններ, և պատրաստակամ են շարունակելու և առավել ամրապնդելու փոխգործակցությունը:

Կողմերը կարևորել են նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակումները, որոնք կարող են ստեղծել նոր հնարավորություններ արդյունավետ համագործակցության ընդլայնման համար:

--00—ՅՄ