ՌԴ ԱԳՆ-ն «Վագների» զինված ապստամբության փորձի ֆոնին՝ նախազգուշացում է արել Արևմուտքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

ռդ ագն

Ռուսաստանի ԱԳՆ-ն «Վագների» զինված ապստամբության փորձի ֆոնին՝ նախազգուշացրել է Արևմուտքի երկրներին՝ զերծ մնալ ռուսատյաց նպատակներին հասնելու համար ներռուսական իրավիճակի հնարավոր օգտագործման մասին ցանկացած ակնարկից։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Ռուսական հասարակությունը վճռականորեն աջակցում է նախագահին, իսկ դավադիրների ապստամբությունը ձեռնտու է ՌԴ արտաքին թշնամիներին։ Մոտ ժամանակներս իրավիճակը կգտնի իր լուծումը՝ արժանի ռուս ժողովրդի և ռուսական պետության դարավոր իմաստությանը»։ 

--00--ՍՊ