Անցած օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել ավելի քան 700 փախստական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 700 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։ 

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 737 փախստական, այդ թվում՝ Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով, 242 մարդ (73 կին, 123 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 495 մարդ (149 կին, 252 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:

Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 240 սիրիացի:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս