Իմ գործընկեր Մարիա Կարապետյանն ազնվորեն հայտնում է իր տեսակետը. Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

հովիկ
«Հրապարակի» հարցազրույցը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ․

- ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը մի քանի օր առաջ ասաց, թե վստահ է, որ հնարավոր է Արցախի գոյությունը եւ արցախահայերի անվտանգությունն ապահովել Ադրբեջանի կազմում։ Իսկ ձեր խմբակցության պատգամավորներից Մարիա Կարապետյանը նույն օրը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ ՀՀ իշխանությունների պահվածքից եւ հատկապես լռությունից կարող ենք եզրակացնել, որ Արցախի կարգավիճակի հարցն արդեն որոշված է։ Դուք համաձա՞յն եք հնչած տեսակետների հետ։

- Բնականաբար, ես չեմ կիսում դեսպանի կարծիքը, որովհետեւ այն քաղաքականությունը, որն այսօր իրականացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ այն իրողությունները, որ տեղի են ունեցել մեր աչքի առջեւ վերջին 120 տարում, գալիս են ապացուցելու, որ ասվածը դժվար իրագործելի խնդիր է։ Գուցե դեսպանը որեւէ բանաձեւի է տեղյակ, որ կարող է այդպիսի հնարավորություն ապահովել, ես խիստ թերահավատ եմ։ Ինչ վերաբերում է Մարիա Կարապետյանին, ինքն իր կարծիքն ունի, ես՝ իմը, իշխանության այլ ներկայացուցիչ գուցե բոլորովին ուրիշ կարծիք ունի, եւ բոլորի հավաքական կարծիքը կարող է լինել իշխանության կարծիքը։ Աղազարյան Հովիկի եւ Մարիա Կարապետյանի կարծիքը չեն կարող իշխանության կարծիքը լինել։

- Մեծ հաշվով՝ դեսպանը ձեր իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի տեսակետն է հայտնել, որը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում ձեւաչափի շուրջ․․․

- Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնել։

- Հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․․․

- Դրանք տարբեր բաներ են։ Ես անձամբ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ես նաեւ գտնում եմ, որ Արցախի մեր հայրենակիցներն արդեն 30 տարուց ավել հայտարարել են իրենց անկախության համար եւ հիմա էլ համառ պայքար են մղում՝ այդ անկախությունը ճանաչելի դարձնելու ողջ աշխարհին։

Առավել մանրամասն՝ ամբողջական կայքում։ 

--00—ՍՊ