Փաշինյանը ատում է պագոնն ու պետությունը, իրավապահների բռնությունները դրանով են պայմանավորված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Փաշինյանը ատում է պագոնն ու պետությունը, իրավապահների բռնությունները դրանով են պայմանավորված։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց փաստաբան Արսեն Բաբայանը։

Բաբայանի համոզմամբ, բռնություններն ու խոշտանգումները լայն ծավալ են ընդունել իրավապահ համակարգում։ Ըստ նրա՝ գոնե 2010-ականներից այդ երևույթը զգալիորեն քչացել էր, բացի այդ, նաև զարմանալի է, որ հենց քննիչներն են խոշտանգում մարդկանց, այն էլ՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Բաբայանի պնդմամբ, Արևմուտքը աչք է փակում բռնությունների պահով, քանի որ կոնկրետ քաղաքական շահեր ունի այս իշխանությունից, հատկապես Ղարաբաղի մասով։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ